Զեփյուռ Բրուտյանն առաջին անգամ կիսվել է իր եւ Պավել Պրիլուչնիի ԶԱԳՍ-ի արարողության կադրերով

0

Զեփյուռ Բրուտյանն առաջին անգամ ցուցադրել է կադրեր իր եւ Պավել Պրիլուչնիի ԶԱԳՍ-ի գաղտնի արարողությունից։

Անցած ուրբաթ օրը՝ մայիսի 12-ին, Պավել Պրիլուչնին եւ Զեփյուռ Բրուտյանը նշել են իրենց քաղաքացիական ամուսնության առաջին տարեդարձը։ Ուղիղ մեկ տարի առաջ դերասանները պաշտոնապես օրինականացրել են իրենց հարաբերությունները։

Բրուտյանը տոնի կապակցությամբ Instagram-ում կիսվել է գաղտնի արարողությունից առաջին կադրերով։ Տեսանյութում ֆիքսված է նորապսակների համբույրը Հարսանյաց պալատում։ Հատկանշական է, որ դերասանուհին կրում էր ոչ թե զգեստ, այլ սպիտակ կոստյում։

Ապրիլին Պավել Պրիլուչնին եւ Զեփյուռ Բրուտյանը որդի են ունեցել, ում անվանել են Միքայել։

Դերասանուհու համար այս երեխան առաջինն էր, իսկ դերասանի համար՝ երրորդը։ Նա երկու երեխա ունի դերասանուհի Ագատա Մուչենիեսի հետ առաջին ամուսնությունից։ Նրանք միասին են եղել 2011-ից 2020 թվականը։

Leave A Reply

Your email address will not be published.