Անչելոտի․ Լավ տպավորություններ մնացին խաղից, պայքարեցինք մինչեւ վերջ
Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է 1:1 հաշվով ոչ ոքի արդյունքը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում, որը տեղի է ունեցել Մադրիդում։
«Լավ տպավորություններ մնացին խաղից։ Մենք պայքարեցինք, կռվեցինք մինչեւ վերջ։ Հնարավոր է՝ մենք նույնիսկ արժանի էինք հաղթանակի։ Երբեմն, բարդ է հասնել առավելության, նույնիսկ, եթե արժանի ես դրան։ Բայց մենք լավ խաղացինք, եւ ես գոհ եմ։
Մենք կենտրոնացած էինք գծերի միջեւ տարածությունը վերահսկելու վրա, ձգտում էինք հնարավորություն չտալ Դե Բրույնեին եւ Գյունդոգանին օգտվել ազատ գոտիներից։ Կրոսն ու Մոդրիչը շատ լավ լուծեցին այդ խնդիրը»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան հանդիպումը Մանչեսթերում տեղի կունենա մայիսի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։