Նեյմարն ու նրա սիրելին հայտարարել են, որ սպասում են իրենց առաջնեկին

0

Բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարն ու նրա սիրելի Բրունա Բյանկարդին հայտարարել են, որ սպասում են իրենց առաջնեկի ծնունդին՝ հրապարակելով համատեղ սիրառատ լուսանկարների շարք։

Նեյմարն արդեն 12-ամյա որդի ունի նախկին կնոջից՝ Դեւի Լուկան։

Սոցիալական ցանցում տեղադրված կադրերում երեւում է Բրունայի կլորիկացած որովայնը: «Դու կմիանաս հիանալի ընտանիքի՝ եղբորդ, տատիկիդ, պապիկիդ, հորեղբայրներիդ եւ մորաքույրներիդ, որոնք արդեն քեզ շատ են սիրում: «Շուտ արի, փոքրիկ, մենք սպասում ենք քեզ», — ասվում է հրապարակմանը կից արված գրառման մեջ:

Զույգը նաեւ նշանադրության մասին խոսակցություններ է հրահրել, քանի որ Բրունայի մատնեմատին մատանի է երեւում:

Ենթադրվում է, որ Նեյմարն ու Բրունան սկսել են հանդիպել 2021 թվականին, բայց իրենց սիրավեպը փակ են պահել մինչեւ 2022 թվականի հունվարին պաշտոնապես հայտարարելն Instagram-ում: Այնուամենայնիվ, 2022 թվականի օգոստոսին զույգը հայտարարեց, որ նրանք բաժանվել են նախքան իրենց հարաբերությունները շուտով վերականգնելը:

Leave A Reply

Your email address will not be published.