Չծերացող Ջենիֆեր Էնիսթոնը ստիպում է «գլուխ կոտրել»՝ հասկանալու համար, թե ինչպես է նա դա անում
Չծերացող Ջենիֆեր Էնիսթոնը ստիպում է «գլուխ կոտրել»՝ հասկանալու համար, թե ինչպես է նա դա անում։ Չնայած նա 54 տարեկան է, բայց դերասանուհին հրաժարվում է ծերանալ, իսկ երկրպագուները փորձում են պարզել, թե ինչ է անում նա այդքան երիտասարդ տեսք ունենալու համար: Երիտասարդության աղբյուրը, կարծես, միակ բացատրությունն է։
Էնիսթոնին բազմիցս հարցրել են նրա գաղտնիքների մասին։ 2021 թվականին Vouge-ի հետ զրույցում «Ընկերները» սերիալի աստղը բացահայտել է, որ հաճախակի օգտագործում է կոլագենի պեպտիդային հավելումներ: Հոլիվուդյան աստղը նաեւ իր արտաքին տեսքը վերագրել է իր մտածելակերպին: «Մայրս միշտ եղել է առողջ եւ սլացիկ կազմվածք է ունեցել: Դա միշտ եղել է իմ հիմքը»,- նույն հարցազրույցում պատմել է Էնիսթոնը։
Instagram-ի «People Before» էջում հրապարակված տեսանյութը երկրպագուների անվստահությունը նոր մակարդակի է հասցրել։ Հոլովակը, որը տեղադրվել է ավելի քան 200,000 հետեւորդ ունեցող օգտահաշվում, ցույց է տալիս Էնիսթոնի էվոլյուցիան ժամանակի ընթացքում:
Սոցցանցի օգտատերերը շտապել են նշել, որ դերասանուհին շատ չի փոխվել վաղ հասակից մինչեւ մեր օրերը։ «Աշխարհի ամենագեղեցիկ կինը»,- գրել է երկրպագուներից մեկը: «Նա ընդհանրապես չի փոխվել», — ավելացրել է մեկ ուրիշը: