Հայտնի է՝ ովքեր կարող են անվճար օգտվել կոտրվածքների վիրահատության ժամանակ մետաղական կոնստրուկցիաներից
Կոտրվածքների վիրահատական բուժման ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաները (հարթակները, պտուտակները և շյուղերը) պետության կողմից երաշխավորված ԱՆՎՃԱՐ պայմաններով են տրամադրվում խմբերում ընդգրկված հետևյալ քաղաքացիների համար`
- ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ.
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք.
- ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք.
- բռնադատվածները.
- Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները. 6) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք.
- ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ.
- մինչև 18 տարեկան երեխաներ.
- հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով.
- հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով.
- ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամներ.
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ և նրանց ընտանիքների անդամներ.
- երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ.
- ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ.
- առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք.
- Հայաստանի Հանրապետության օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներ:
Կոտրվածքների վիրահատական բուժումն ունի առավելություններ: Վիրահատական բուժումը թույլ է տալիս իրականացնել բեկորների համադրում և կայուն ֆիքսացիա (անշարժացում)` տարբեր ֆիքսատորների օգնությամբ և հիվանդին արագ ապաքինվել` կանխարգելելով այն բոլոր բարդությունները, որոնք առաջանում են ոչ վիրահատական բուժման ժամանակ` պառկելախոցեր, կանգային երևույթներ շնչառական և սրտանոթային համակարգերում, մկանային ատրոֆիա և այլն: