Թոմաս Տուխել․ Մեզ հրաշք է պետք

0

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հավատում է, որ կկարողանան հաղթահարել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» արգելքը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։ Առաջին խաղում «Բավարիան» Անգլիայում պարտվել է 0:3 հաշվով։

«Մեզ հրաշք է պետք։ Չգիտեմ, թե որքանով տեղին է խոսել 4:0 կամ 5:1 հաշվի մասին։ Պետք է իրատես լինել, բայց մենք հավատում ենք մեր ուժերին։ Սա պատասխան հանդիպում է։ Պետք է հավատալ, իսկ հավատը նշանակում է, որ ամեն ինչ մեր ձեռքերում է։ Պետք է արդյունքի հասնենք թիմային ոգու, արդյունավետության եւ էներգիայի շնորհիվ։ Մենք կպայքարենք մեր երկրպագուների աջակցությամբ»,- Տուխելի խոսքը մեջբերում է Bild-ը։

«Բավարիա» — «Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը Մյունխենում տեղի կունենա ապրիլի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Leave A Reply

Your email address will not be published.