Կարմրուկի իրավիճակը Հայաստանում հանդարտվել է. բայց դա չի նշանակում, որ դրսից եկող նոր դեպքեր չեն լինելու. Ավանեսյան

0

Կարմրուկի իրավիճակը Հայաստանում հանդարտվել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ստուգման ֆիլտրերը խստացրել ենք եւ լայնածավալ աշխատանք ենք անում, որ հնարավոր բոլոր դեպքերը հայտնաբերենք, իրավիճակն այս պահին կայուն է, բայց սա չի նշանակում, որ դրսից եկող նոր դեպքեր չեն լինելու, ինչը մեզ եւս մեկ անգամ զգոնացնում է ու մղում, որ մեր բոլոր քաղաքացիներն իրենց երեխաներին անպայման տանեն պատվաստումներին»,- ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ դա նշանակում է, որ պետք է պատվաստվեն մեկ տարեկանում եւ 4 տարեկանից հետո կարող են ստանալ երկրորդ դեղաչափը:

«Նաեւ այն մեծահասակները, որ ինչ-ինչ պատճառներով չեն ստացել, կամ չեն հիշում, որ ստացել են նման պատվաստում, եւս կարող են դիմել պոլիկլինիկա, պատվաստվել եւ զերծ մնան վարակվելուց»,-ընդգծեց նախարարը:

Leave A Reply

Your email address will not be published.