Լուկակուն «Ինտերից» կվերադառնա «Չելսի»
Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ամռանը Միլանի «Ինտերից» կվերադառնա Լոնդոնի «Չելսի», հաղորդում է gazetta.it-ը։
Իտալական ակումբը չի երկարաձգի համագործակցությունը 29-ամյա ֆուտբոլիստի հետ, որի վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ հունիս։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Չելսիին»։
Վնասվածքների պատճառով մրցաշրջանի մի մասը բաց թողած Լուկակուն իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 24 հանդիպման, խփել 7 գոլ։
Transfermarkt-ը Լուկակուի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։