«Ռեալը» 60 տարի «Կամպ Նոու» ստադիոնում 4 գոլ չէր խփել

0

Մադրիդի «Ռեալը» 1963 թվականից հետո առաջին անգամ կարողացավ «Կամպ Նոու» ստադիոնում «Բարսելոնային» հաղթել 4 գոլի առավելությամբ։ 60 տարի առաջ Արքայական թիմը հաղթել է 5:1 հաշվով, հաղորդում է Opta-ն։

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը «Բարսելոնային» հաղթել է 4:0 հաշվով եւ դուրս եկել եզրափակիչ։ Առաջին խաղում կատալոնական թիմը Մադրիդում առավելության էր հասել 1:0 հաշվով։

«Ռեալի» 35-ամյա ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման կարիերայում առաջին անգամ երկու խաղում անընդմեջ դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Նա առաջին անգամ «Բարսելոնային» մեկ խաղում երեք գոլ խփեց։ Բենզեման 43-րդ անգամ էր մասնակցում «Էլ Կլասիկոյի»։

Leave A Reply

Your email address will not be published.