India TV News-ը հոդված է հրապարակել հայկական ծիրանի օգտակար հատկությունների մասին
India TV News -ը հոդված է հրապարակել հայկական ծիրանի օգտակար հատկությունների մասին։ Նշվում է, որ պտուղը հայտնի է որպես Prunus armeniaca եւ հայկական սալոր: Հեղինակները նշում են, որ ծիրանը պարունակում է առողջության եւ մաշկի համար օգտակար նյութեր, այդ թվում՝ աչքերի, մաշկի առողջության, քաղցկեղի բարելավում եւ անեմիայի կանխարգելում:
Ծիրանը հարուստ է պղնձով եւ երկաթով, որոնք անհրաժեշտ են հեմոգլոբինի արտադրության, նյութափոխանակության եւ լավ առողջության համար:
Բարելավել մաշկը
Ծիրանը հիանալի միրգ է ջրի բարձր պարունակությամբ, ինչն այն դարձնում է հիանալի ընտրություն մաշկի խոնավացման համար: E եւ C վիտամինները բարելավում են մաշկի վիճակը՝ ներառյալ դանդաղեցնելով կնճիռների առաջացումը եը բարձրացնելով մաշկի առաձգականությունը: Բետա-կարոտինը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից ու արեւի այրոցներից։
Օգնում է մարսողությանը եւ բուժում փորկապությունը
Իր մանրաթելերի բարձր պարունակության շնորհիվ ծիրանը սննդանյութերի հիանալի աղբյուր է աղիների առողջությունը բարելավելու համար: Դրանք պարունակում են ինչպես սննդային, այնպես էլ լուծվող մանրաթելեր, հեշտ մարսվող են եւ ապահովում են առողջ ստամոքս-աղիքային տրակտը:
Լավ է սրտի առողջության համար
Խոլեստերինի ավելցուկային մակարդակը սրտի հիվանդության հիմնական պատճառն է, սակայն ծիրանի մանրաթելերի պարունակությունը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Բջջանյութը, կալիումը եւ վիտամին C-ն միասին պայքարում են ազատ ռադիկալների դեմ ու իջեցնում արյան ճնշումը՝ առողջ սիրտ ունենալու համար:
Աչքերի առողջություն
Ծիրանը գերմթերք է աչքի առողջության պահպանման համար։ Այն ունի բետա-կարոտինի, A ու E վիտամինների եւ կարոտինոիդների բարձր մակարդակ, որոնք նվազեցնում են կատարակտի եւ մակուլյար դեգեներացիայի ռիսկը։
Ամրացնում է ոսկորները
Ծիրանի օգտագործումն ապահովում է ոսկորերի ձեւավորման համար անհրաժեշտ հանքանյութեր, ինչպիսիք են կալցիումը, ֆոսֆորը, մանգանը, երկաթը եւ պղինձը: Դրանք ապահովում են ոսկորների պատշաճ աճն ու զարգացումը եւ կանխում են տարիքային հիվանդությունները, ինչպիսիք են օստեոպորոզը: