Հայաստանում կկայանա Ակնաբուժության միջազգային 5-րդ համաժողովը
Մայիսի 26-29-ին Հայաստանում կկայանա Ակնաբուժության միջազգային 5-րդ համաժողովը՝ ARMENIAN INTERNATIONAL OPHTHALMIC CONFERENCE:
Համաժողովն ակնաբուժության ոլորտի ամենամյա խոշորագույն կրեդիտավորված միջոցառում է, որին հրավիրված են առաջատար մասնագետներ, պրոֆեսորներ և դասախոսներ Եվրոպայից, ԱՄՆ-ից, ԱՊՀ երկրներից:
Ակնաբուժության ոլորտի վերջին նվաճումների, առաջընթացի մասին դասախոսություններով և վարպետության դասերով հանդես կգան աշխարհի հայտնի կլինիկաների ականավոր բժիշկներ։ Ոլորտի գիտակրթական ուշագրավ թեմաներ կներկայացնեն նաև ՀՀ մայրաքաղաքի և մարզերի, ինչպես նաև Արցախի ակնաբույժներ, կլինիկական օրդինատորներ:
Գիտաժողովը կանցկացվի Առողջապահության Ազգային Ինստիտուտում։