Ռուսաստանի հայերի միությունը շարունակում է աջակցել հայ գիտնականներին

0

Ռուսաստանի հայերի միության և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի միջև ավանդական դարձած համագործակցության 2023 թվականի ծրագրերի քննարկման նպատակով՝ մարտի 20-ին հանդիպել են «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի պատասխանատու Ավետ Ադոնցը և Ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը: Քննարկվել են Հայաստանի գիտության զարգացմանը նպաստելու և երիտասարդ գիտնականներին աջակցելու ծրագրերը: Ինչպես միշտ, այս տարի նույնպես կլինեն տարբեր ոլորտների գիտական աշխատանքների մրցույթներ և մրցանակաբաշխություն: 2023 թվականի համագործակցությունը նվիրված կլինի Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80 ամյա հոբելյանին:

Leave A Reply

Your email address will not be published.