Ջոնի Դեփի ընկերուհին Սանկտ Պետերբուրգ Է վերադարձել նրանց սիրավեպի հայտնի դառնալուց հետո
Պապարացիները հասցրել են այս հանգստյան օրերին 23-ամյա Պոլինա Գլենին լուսանկարել Սանկտ Պետերբուրգում զբոսնելիս: Թե երբ Է աղջիկը հասցրել տուն վերադառնալ, չի հաղորդվում, բայց, ըստ լուրերի, Պոլինան մասնակցել Է պարային միջոցառմանը, որը տեղի Է ունեցել ապրիլի 13-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:
Պոլինան հրաժարվել Է մեկնաբանել իր հարաբերությունները 55-ամյա Ջոնի Դեփի հետ եւ շտապել Է թաքնվել հոր տանը: Լրագրողներին հաջողվել Է կարճ խոսակցություն ունենալ 51-ամյա Գենադիի հետ, բայց նա առանձնապես չի տարածվել այդ թեմայի շուրջ: Միայն նշել Է, որ հայտնի դերասանի հետ դստեր հարաբերությունները վաղուց արդեն նորություն չեն: «Ես չգիտեմ՝ երջանիկ Է նա, թե ոչ, դա պետք Է իրենից հարցնել: Առանց նրա թույլտվության ես հարցազրույց չեմ տա: Նրա անձնական կյանքը միայն իրեն Է վերաբերում, ուստի ես ոչինչ չեմ ասի»,- նշել Է հայրը: Դեփի ընկերուհու մայրը՝ 52-ամյա Իրինան, որն ընտանիքից առանձին Է ապրում, պաշտպանել Է ամուսնուն եւ հայտարարել, որ ոչինչ չի մեկնաբանի: Փոխարենը չի լռել Պոլինայի՝ անունը չհայտնած ընկերը: Նա պատմել Է, որ Ջոնի Դեփի հետ աղջիկը ծանոթացել Է Լոս Անջելեսում կազմակերպված երեկույթներից մեկի ժամանակ, որոնց նրան հաճախ Էին հրավիրում գեղեցիկ արտաքնի եւ մասնագիտական հիանալի հմտությունների համար, հաղորդել Է Life-ը: