Ապրումները կարող են կոտրված սրտի համախտանիշ առաջացնել

0

Եթե ​​ բուռն վիճաբանությունից կամ ուժեղ հուզական ցնցումից հետո դուք կրծքավանդակում ցավ եք զգում, ապա դա կարող է լինել կոտրված սրտի համախտանիշ կամ տակոցուբո կարդիոմիոպաթիայի նշան։ Տակոցուբո կարդիոմիոպաթիան վիճակ է, որը հիմնականում առաջանում է կանանց մոտ՝ հորմոնների անհավասարակշռության պատճառով: Կոտրված սիրտն իրական վիճակ է, որը նմանակում է սրտի նոպան՝ հանկարծակի սթրեսային գործոնների գործողության պատճառով, գրում է Times of India-ն։

Այս համախտանիշը հայտնի է նաեւ որպես ապիկալ բալոնավորման համախտանիշ, Գեբրոհեն Հերցի համախտանիշ կամ սթրեսային կարդիոմիոպաթիա։ Բժիշկների խոսքով՝ ի տարբերություն սրտի նոպայի, կոտրված սրտի համախտանիշը տեղի է ունենում, երբ հանկարծակի սթրեսը, լինի ֆիզիկական, թե զգացմունքային, հանգեցնում է սրտամկանի արագ թուլացման։

Կոտրված սրտի համախտանիշի զոհերի ճնշող մեծամասնությունը կանայք են՝ գրանցված դեպքերի մոտ 88 տոկոսը: Ամենից հաճախ անոմալիայի առաջացումը կապված է դաշտանադադարի սկսվելու եւ էստրոգեն հորմոնի մակարդակի նվազման հետ, որը կանանց մոտ սիրտը պաշտպանում է սթրեսի վնասակար ազդեցությունից։

Քանի որ տարիքի հետ էստրոգենի մակարդակը նվազում է, կանայք ավելի հաճախ են ենթարկվում սթրեսային իրադարձությունների ազդեցությանը: Նման իրադարձություններ կարող են լինել հանկարծակի լուրջ հիվանդությունը, վիրահատությունը, մտերիմ մարդու մահը կամ այլ կորուստ: Կան նաեւ դեպքեր, երբ կոտրված սրտի համախտանիշն առաջացել է երջանիկ եւ ուրախ իրադարձությունների հետ կապված հուզմունքի պատճառով:

Ախտանիշներ։ Փորձագետները կարծում են, որ դեպքերի մեծամասնությունում տուժողները չեն գիտակցում, որ տառապում են այդ խանգարումից եւ չնայած որոշ ախտանշաններին, չեն դիմում բժկի։

Ընդհանուր ախտանշաններըեն՝

Կրծքավանդակի ցավ։

Օդի պակասի զգացում:

Գլխապտույտ, ուշագնացություն։

Առիթմիա։

Սրտի սուր անբավարարության այլ նշաններ։

Կոտրված սրտի համախտանիշը մշտական հիվանդություն չէ․ այն անցնում է մի քանի օրից կամ շաբաթից: Բայց հնարավոր է նաեւ, որ այն կյանքի համար վտանգավոր լինի։

Leave A Reply

Your email address will not be published.