Աֆիշա․ ու՞ր գնալ առաջիկա օրերին

0

Մեր քաղաքում ձմեռը նույնպես շատ հետաքրքիր է անցնում։ NEWS.am STYLE-ը կօգնի ինչպես քաղաքի բնակիչներին, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերին կողմնորոշվել, թե ուր գնալ՝ հաճելի ժամանակ անցկացնելու համար։ Ընդ որում՝ խոսքը միայն հանգստյան օրերի ու միայն համերգների մասին չէ: Այս խորագրի ներքո ներկայացնում ենք ցանկացած հետաքրքիր իրադարձություն, որը տեղի է ունենալու շաբաթվա ընթացքում քաղաքում: Այսպիսով, ինչի՞ն ենք ուշադրություն դարձրել այսօր եւ ի՞նչ եք խորհուրդ տալիս դիտել, լսել կամ ուր այցելել:

Փետրվարի 2-ին Երեւանի մնջախաղի պետական թատրոնում կարող եք վայելել «Սին/SIN» ներկայացումը։ Բեմադրություն, որի տեսարաններում տեղ գտած իրականությունը գալիս է փաստելու Կոկո Շանելի հայտնի խոսքերը. «Գեղեցկության խնամքը պետք է սկսել սրտից եւ հոգուց,այլապես ոչ մի կոսմետիկ միջոց չի օգնի»։ Հեղինակ եւ բեմադրող ռեժիսոր՝ Կարեն Խաչատրյան։ Դերասաններ՝ Մանվել Սարգսյան, Մերի Կիրակոսյան, Լուիզա Մելքոնյան, Լիլի Հակոբյան, Ռոզա Աղաջանյան, Համլետ Նահապետյան։

Փետրվարի 3-ին, ժամը 18:00-ին Լուսիկ Ագուլեցի Museum and Art Café-ում  կարող եք աղի բլիթ ուտել, հաց պատրաստել եւ վայելել Hope For Coffee խմբի կատարումները։ Վարպետաց դաստ կանցկացնի փորձագետ, «Էրկանք» ընկերության հիմնադիր Տաթեւ Գրիգորյանը։

Փետրվարի 4-ին՝ Սուրբ Սարգսի տոնին, Թուֆենկյան Խարբերդ ռեստորանում կարող եք վայելել Տիգրան Ալավերդյանի դաշնամուրային հաճելի կատարումները։

Փետրվարի 4-ին «Genetic Code X Kamo Seyranyan & «Bert» Ensemble»՝ Կամո Սեյրանյանի նվագակցությամբ եւ «Bert» անսամբլի ինքնատիպ պարային կատարումներով:

Փետրվարի 5-ին Հին Արենի մյուզիք հոլլում ելույթ կունենան Ֆորշն ու Դավիթ Մուշեղյանը` երգելու խենթ աղջիկների, սիրո ու անվերջանալի գիշերվա մասին։ Երեկոն խոստանում է լինել ամենաջերմը։

Փետրվարի 6-ին Mezzo ակումբում կկայանա Ռուբեն Հախվերդյանի համերգը։

Leave A Reply

Your email address will not be published.