Թոմ Հենքսին ու Ռոբին Ռայթին «կերիտասարդեցնեն» նոր ֆիլմում

0

Թոմ Հենքսն ու Ռոբին Ռայթը կվերամիավորվեն եւ կճամփորդեն ժամանակի մեջ նոր ֆիլմում։ Այս մասին հայտնում է Fox News-ը: 

«Ֆորեսթ Գամփի» ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսի «Here» ֆիլմում կնկարահանվեն Ռայթը եւ Հենքսը, որոնց «թվայնացնում» եւ «երիտասարդացնում» է արհեստական ​​ինտելեկտի Metaphysic ընկերությունը:

Ռիչարդ Մաքգուայրի վեպի կինոադապտացիայում կնկարահանվեն նաեւ Փոլ Բեթանին եւ Քելլի Ռեյլին։

Ռայթի եւ Հենքսի զույգին հեռուստադիտողը հիշում է 1994 թվականին հայտնի «Ֆորեսթ Գամփ» ֆիլմում իրենց աչքի ընկնող խաղով: «Here» ֆիլմը էկրան կբարձրանա 30 տարի անց՝ 2024 թվականին։

Metaphysic-ը հանրաճանաչություն է ձեռք բերել սոցիալական ցանցերում՝ ունենալով ավելի քան 5 միլիոն հետեւորդ TikTok-ում եւ դիպֆեյքեր, որոնք ներկայացված են America’s Got Talent-ում:

«Ինձ միշտ հետաքրքրել են տեխնոլոգիաները, որոնք օգնում են պատմություններ պատմել», — People ամսագրին ասել է Զեմեկիսը: «Here»-ի դեպքում ֆիլմը պարզապես չէր աշխատի, եթե մեր դերասաններն անխափան կերպով չտրանսֆորմացվեին իրենց ավելի երիտասարդ տարբերակների: Metaphysic-ի արհեստական ինտելեկտի գործիքներն անում են դա հենց այնպես, ինչպես նախկինում հնարավոր չէր», — նշել է աստղային ռեժիսորը:

Leave A Reply

Your email address will not be published.