Թափանցիկ ակնարկներ. Փարիզի նորաձեւության շաբաթ

0

Մարմնի ցուցադրում, թեթեւություն՝ զուգորդված անկեղծությամբ, ֆենտեզի եւ հղումներ անցյալին՝ Դանթեի դժոխքի յոթ շրջաններին. Փարիզի նորաձեւության շաբաթն այս տարի մերկացնում է ՝ հագցնելով։

Ժապավեններ, շղարշներ, թափանցիկգործվածքներ

Ժապավենը թրենդ է, որը լրացնում է նորաձեւ հանդերձանքները ոչ առաջին սեզոնը: Մենք դրանք ամրացնում ենք կոշիկների վրա, կապում ենք վերնաշապիկների, գոտու, պայուսակների եւ նույնիսկ վերարկուների վրա, ինչպես, օրինակ, Maison Margiela – ի դիզայները: Մալվինան այժմ գերժամանակակից աղջիկ կլիներ:

Շղարշներ ինչպես դեմքի, այնպես էլ մարմնի վրա: Թեթեւ գործվածքներով ոչ միայն գլուխն ենք ծածկում: Maison Margiela-ն առաջարկում է համատեղել կիսաթափանցիկ տուտու կիսաշրջազգեստները ցանցավոր լասինաների հետ: Թափանցիկ են դառնում նաեւ զգեստները ՝ ցանցից, ժանյակից եւ շղարշից։ Առավել համարձակները կարող են կրել վառ ներքնազգեստի վրա։

Ցանցի եւ փարթամ կիսաշրջազգեստների վերադարձը հերթական հիշեցումն է այն մասին, որ նորաձեւությունը ցիկլային բնույթ ունի: Ցանցավոր զուգագուլպաներ՝ ողջույններ 90-ականներից, ժապավենով վերնաշապիկները ուրախությամբ թափահարում են առաջին ուսուցչի հետ արված դպրոցական լուսանկարներից, իսկ բալետային տուտուները Պոլ Պուարեն ստեղծել է դեռ մեկ դար առաջ:

Ինձ հիանալի թվաց Վալլի Ջամբատիստայի՝ իտալացի նորաձեւության ստեղծողի ցուցադրությունը։ Դիզայներն իր մոդելների համար պայծառ գույները վերցրել է իրեն ոգեշնչող Բեւեռլի Հիլզի լուսանկարներից:

Դրանք հոսող զգեստներ են՝ մեծ ժապավեններով, փքված թեւերով, որոնք թրենդային են արդեն մի քանի սեզոն, բազմաթիվ շղարշներով, թեւերի եւ ուսերի վրա հավաքված վարդերով, փետուրներով, որոնք նույնպես նորաձեւ դեկորների շարքում են: Այս ամենը զուգորդվում է խոշոր զարդերի հետ: Նման զգեստները կարելի է պահպանել որպես ոգեշնչում՝ 2023 թվականի ամռանը ընկերուհու հարսանիքին զգեստ գնելու համար։

Ֆաունանվերադառնումէ

Չի կարելի չանդրադառնալ ֆաունային, որ տիրում էր մի քանի նորաձեւության ցուցադրություններում: Կենդանական պրինտը եւ ասեղնագործությունն արդեն մի քանի սեզոն չեն հրաժարվում իրենց դիրքերից: Այս ձմեռվա նորաձեւ պահարանի must have-ը՝ ընձառյուծի պրինտով վերարկու կամ կենդանական գույնի մորթյա վերարկուն է:

Chanel 2023-ի ցուցադրությանը հայտնվեցին փայտից, ստվարաթղթից եւ թղթից պատրաստված հսկայական կենդանիներ: «Հավաքածուի ասեղնագործության ամբողջ տիեզերքը հասցեագրված է կենդանական աշխարհին», — ասում է ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Վիրջինի Վիարը: Հագուստի վրա ոչ միայն գիշատիչներ են, այլ նույնիսկ բաճկոնի վրա՝ գեղեցիկ կորգիով ասեղնագործություն:

Եվս մեկ կենդանական թեմա է հայտնվել ամերիկացի Դենիել Ռոզբերիի ՝ Էլզա Սկիապարելիի բրենդի գեղարվեստական տնօրենի ստեղծագործություններում, ով ոգեշնչվել է Դանթեի «Աստվածային կատակերգությունից»։ Դիզայները մարդկային մեղքերը պատկերել է գիշատիչների գլուխներով հանդերձանքների միջոցով:

Այս կոստյումները անցյալ նորաձեւության շաբաթից դարձել են ամենասկանդալային, քննարկվող եւ ճանաչելիներից։ Չնայած կենդանիների գլուխները ստեղծվել են արհեստական մորթուց, բնապահպաններն ու էկո ակտիվիստները լուռ չէին: Համացանցում նաեւ վեճեր են ծագել այն մասին, թե արդյոք նման հագուստը խթանում է որսը, թե, ընդհակառակը, գռեհիկ կերպով ամաչեցնում է կենդանիներին սպանելու մարդկային կիրքը:

Նորաձեւության տան պատմությունից մենք գիտենք, որ Էլզա Սկիապարելլին միշտ սիրել է ցնցել հանդիսատեսին։ Հիշենք, թե ինչ արժեցավ օմարի պատկերով լեգենդար զգեստը, որը ստեղծվել է նկարիչ Սալվադոր Դալիի հետ միասին:

Ջրահարսիկերպար

Նորաձեւության շաբաթվա ընթացքում հանդիսատեսին ոչ միայն տեղափոխում էին սաֆարի, այլեւ ընկղմում էին ջրի տակ։ Իրիս վան Հերփենը թրենդային թափանցիկ զգեստները ներկայացրել է ծովային արքայադուստրերի վրա:

Ջրահարսի կերպարներն արդիական կլինեն 2023-ի ամռանը: Դասական պոդիումի ցուցադրության փոխարեն դիզայները ցուցադրել է ջրի տակ նկարահանված գեղեցիկ հոլովակ, որը շատերը համեմատել են «Ավատար» ֆիլմի հետ։

Նորաձեւության միտումները միշտ արտացոլում են այն, ինչ տեղի է ունենում իրական աշխարհում. դա պատմական գործընթացների հայելին է: Նորաձեւության աշխարհում ամեն ինչ վաղուց հորինվել է, բայց դիզայներները պետք է ինչ-որ կերպ զարմացնեն մեզ։ Մի մոռացեք Կարլ Լագերֆելդի արտահայտությունը «նորաձեւությունը խաղ է, որը պետք է լրջորեն խաղալ»։

Leave A Reply

Your email address will not be published.