Կիեւի «Դինամոյի» խաղացողը կտեղափոխվի Պրեմիեր լիգա
Կիեւի «Դինամոյի» պաշտպան Իլյա Զաբարնին կտեղափոխվի անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող «Բորնմուտ», հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։
20-ամյա ուկրաինացի ֆուտբոլիստը կկնքի 5 տարվա պայմանագիրը։ «Դինամոն» տրանսֆերից կստանա 27 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Զաբարնին «Դինամոյի» հետ մասնակցել է 25 հանդիպման։ Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2026թ․ հունիս։
Պրեմիեր լիգայի 20 խաղից հետո «Բորնմուտը» 17 միավորով 18-րդ տեղում է։