Տեխնոլոգիական հեղափոխություն. Apple-ը ներկայացրել է MacBook-ը հզոր՝ M2 PRO և M2 MAX չիպերի վրա
Հունվարի 17-ին ընկերությունն անցկացրեց 14 և 16 դյույմանոց էկրանով MacBook Pro-ի և Mac mini-ի շնորհանդեսը։ Արտաքինից այս նոութբուքերը փոքր-ինչ տարբերվում են նախորդ սերնդի նոութբուքերից․ հիմնական փոփոխությունները ներսում են։ M2 PRO և M2 MAX չիպերը 6 անգամ ավելի արագ են, քան Intel-ի վրա հիմնված MacBook Pro-ի բարձրակարգ սարքերը: Հունվարի 27-ից սկսած Apple-ի նոր ապրանքները հասանելի կլինեն պաշտոնական վերավաճառող խանութներում՝ նախնական պատվերներ գրանցելու համար: Խոսենք սարքերի մասին ավելի մանրամասն:
MacBook Pro-ն առաջվա պես ոճային տեսք ունի՝ մոնոլիտ ալյումինե կաղապարով, էկրանի նրբագեղ շրջանակով և 1080p HD տեսախցիկի պաշտպանիչ կաղապարով։
Նոթբուքները հասանելի են 14 դյույմանոց և 16 դյույմանոց չափերով և ունեն Liquid Retina XDR բարձրորակ էկրան: Էկրանն ունի լայն գունային գամմա և ունի 1 միլիարդ գույն, ինչը երաշխավորում է հարթ գրադիենտներ, մանրակրկիտ և առավելագույն հստակ երանգներ։ Պորտերը ներառում են երեք Thunderbolt 4, SDXC քարտի բնիկ և MagSafe 3 լիցքավորիչ։ Նոր MacBook Pro-ում պահպանվում են բոլոր վեց ստուդիական որակի բարձրախոսներ ու խոսափողներ:
Պրոֆեսիոնալ շարքի հիմնական առանձնահատկությունները
MacBook Pro-ի նոր սերունդը զգալիորեն կատարելագործվել է կատարողականության, մարտկոցի աշխատանքի և ընդհանուր արտադրողականության առումով: Տեխնիկական առանձնահատկությունները թույլ են տալիս անխափան կերպով կոդավորել և ռենդել, ստեղծել երաժշտություն, խմբագրել տեսանյութեր և աշխատել լուսանկարների հետ:
MacBook Pro-ի փոփոխություններից հարկ է նշել 12-միջուկանի Core i9 պրոցեսորը և 19-միջուկանի գրաֆիկական պրոցեսորը: Սա նշանակում է, որ մենք ստանում ենք արագության աճ նույնիսկ ամենաբարդ առաջադրանքների դեպքում, բարձր կատարողականություն գրաֆիկական խմբագիրների, վիդեո խմբագիրների և, իհարկե, խաղերի հետ աշխատելիս:
Նոթբուքերը դարձել են ոչ միայն ավելի արագ, այլև ավելի խնայող՝ լիցքավորման սպառման առումով։ Մեկ լիցքավորումն ավելացել է մինչև 22 ժամ, ինչը MacBook Pro-ն դարձնում է շարժական և հարմար գրասենյակից դուրս՝ գործուղումների ժամանակ օգտագործելու համար։ Կատարողականության առումով սա հիանալի ցուցանիշ է։
Մեկ այլ կարևոր թարմացում․ Wi-Fi 6E-ի աջակցությունը։ Սա անլար ցանցի նորագույն ստանդարտ է, որը կրկնակի գերազանցում է նախորդ սերնդին։
Mac mini-ի մասին
Նոր M2 PRO և M2 MAX չիպերով Mac mini-ն դարձել է ավելի հզոր, նրա կատարողականությունը հասել է պրոֆեսիոնալ մակարդակի: Չնայած իր կոմպակտ չափին, սարքն արագ է և էներգաարդյունավետ: Mac mini 8 կամ 16 ԳԲ օպերատիվ հիշողություն և 256 կամ 512 ԳԲ մշտական հիշողություն: Սարքը հագեցած է երկու USB-A պորտերով, HDMI-ով, Gigabit Ethernet-ով և արդիականացված 3,5 մմ ականջակալների պորտով։ Այն նաև համապատասխանում է Wi-Fi-ի և Bluetooth-ի առաջադեմ ստանդարտներին:
Որտեղից ձեռք բերել
MacBook Pro-ի նոր մոդելները կարող եք նախապես պատվիրել հունվարի 27-ից՝ Apple-ի պաշտոնական վերավաճառող ՝ iSpace, Mobile Centre, Zigzag, Vega, Ucom խանութներում:
M2 PRO և M2 MAX չիպերով MacBook Pro-ն վաճառքում է փետրվարի 3-ից: Նախապես պատվիրելու դեպքում կգործի հատուկ առաջարկ. ապառիկի առաջին 12 ամվա համար՝ 0% կանխավճար, 0% սպասարկման վճար, 0% տոկոսադրույք: