Միխայիլ Շուֆուտինսկին ծրագրում է երրորդ երեխան ունենալ

0

Երգիչ Միխայիլ Շուֆուտինսկին mk.ru-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ նախատեսում է երրորդ երեխան ունենալ։

Շուֆուտինսկին պատմել է, որ կնոջ՝ Սվետլանա Յուրազովայի հետ «աշխատում են այդ ուղղությամբ»։ Երգիչը նշել է, որ երեխայի սեռն իր համար կարեւոր չէ. «Գլխավորն այն է, որ դու սիրում ես մարդուն, ուրեմն ինչ տարբերություն՝ աղջիկ, թե տղա: Ավելին, ես աղջիկներ ունեմ։ Երկու թոռնուհի ունեմ։ Հաննան ապրում է Ֆիլադելֆիայում, իսկ Անեչկան՝ այստեղ՝ Ռուսաստանում»,- պատմել է երաժիշտը։

Շուֆուտինսկին նախորդ ամուսնությունից երկու չափահաս որդի ունի՝ Դեւիդն ու Անտոնը: Առաջնեկը ծնվել է 1972թ. –ին, իսկ կրտսեր որդին՝ 1974թ.։

Leave A Reply

Your email address will not be published.