«Սիրուն Երեւանս». Մարի Ավանեսյանի հրապարակումը ամանորյա Երեւանից
Երգչուհի Մարի Ավանեսյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել Ամանորյա Երեւանից:
Կադրերում երգչուհին կրում է ջինսե տաբատ, սպիտակ շապիկ, կաթնագույն ձեռային կոշիկներ եւ նույն երանգի վերարկու: Վարսերը հավաքված են, դիմահարդարումը մեղմ:
«Սիրուն Երեւանս», — հրապարակմանը կից գրել է երգչուհին:
Ավելի վաղ Մարին լուսանկարներ եւ տեսանյութեր էր հրապարակել անցյալ տարի կայացած իր հարսանիքից: Տեսանյութերից մեկում նորապսակ զույգի խնջույքին երգում էր երգիչ, երգահան Հայկոն: «Մի տարի առաջ: Իմ ամենաՍԻՐԱԾ օրը»,- հրապարակումը մակագրել էր Մարին, ինչին արձագանքել էին բազմաթիվ հայտնիներ՝ շնորհավորելով եւ լավ մաղթանքներ գրելով:
![](https://public.am/wp-content/uploads/2022/12/302383757_474449844539326_6982509055369782147_n.jpg)