«Որքան մեծանում , այնքան հասկանում եմ, որ մարդ լինելն ամենա դժվար ու կարեւոր առաքելությունն է». Սարգիս Գրիգորյանը 43-րդ տարեդարձի առթիվ հրապարակում է արել (ֆոտո)

0

Դերասան, ռեժիսոր Սարգիս Գրիգորյանը ծննդյան 43-րդ տարեդարձի առթիվ ընտանեկան լուսանկար է հրապարակել`անդրադառնալով մարդկային տեսակին:

Լուսանկարում դերասանի ող ջ ընտանիքն է`ամանորյա տոնական գլխարկներով եւ գլխազարդերով:

«Որքան մեծանում , այնքան հասկանում եմ, որ մարդ լինելն ամենա դժվար ու կարեւոր առաքելությունն է: Ու նաեւ տեսնում եմ, որ մարդկանց մեջ, գրեթե մարդ չի մնացել:

ՄԱ´ՐԴ…Մարդ լինելը կեղծ ու անտարբեր ժպիտը չէ, շահամոլ ընկերասիրությունը չէ, փողն ու փառքը չէ, էժան ու անգրագետ գլուխ գովելը չէ, անեկդոտի վրա ստից ծիծաղելը չէ…չէ, չէ, չէերը ցավոք ամեն տարի գնալով շատանում են: Ու արժեզրկում մարդուն: ՄԱ՜ՐԴ…Հասկանում եմ, որ ես էլ եմ մարդ, որ ես էլ նույն սխալներից ունեմ, որ իմ մեջ էլ կա մարդկային պիղծ նախանձն ու շահամոլությունը` հանունի համար անտարբեր ծիծաղն ու տխմար դեմքի արտահայտությունը…կա, կա կա, որովհետեւ մարդ եմ:

Սակայն ամեն օր Աստծուն հավատալով պայքարում եմ դրա դեմ` ինձ տեղը դնելով, իմ հետ կռիվ տալով, ինձ պատժելով` շատերի աչքին կոպիտ ու անտակտ երեւալով, «քաղաքավարության կանոնները» չպահելով, անհասկանալի ու սառը թվալով…Միգուցե եւ այդպես է, բայց ավելի լավ է այդպես` մենակ, կամ քչով, քան խաբելով ինքս ինձ», — հրապարակմանը կից գրել է Սարգիս Գրիգորյանը:

Ավելի վաղ դերասանը դստրերի մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակել, որին կից գրել էր. «Ես երջանիկ եմ Ձեզանով ու հպարտ, որ Ձեր հայրն եմ»:

Leave A Reply

Your email address will not be published.