Մոդրիչ․ Կլինի վերջին հանդիպումս աշխարհի առաջնություններում

0

Խորվաթիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 37-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը վերջին հանդիպումը կանցկացնի աշխարհի առաջնություններում։

2018թ․ աշխարհի առաջնության փոխչեմպիոնները բրոնզե մեդալների համար կմրցեն Մարոկկոյի թիմի հետ։ Կիսաեզրափակիչում Խորվաթիան 0:3 հաշվով պարտվել էր Ամերիկայի գավաթակիր Արգենտինային, Մարոկկոն՝ 0:2 հաշվով աշխարհի չեմպիոն Ֆրանսիային։

«Սա կլինի իմ վերջին հանդիպումն աշխարհի առաջնություններում։ Այդ պատճառով պատրաստվում եմ խաղալ սրտանց եւ խաղադաշտում թողնել բոլոր ուժերս»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Sportske Novosti-ն։

Խորվաթիա — Մարոկկո հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Leave A Reply

Your email address will not be published.