«Վերջապես կարող եմ հրապարակել որ ժյուրիի կազմում էի նաեւ ես». Դալիթան՝ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մասին

0

«Մանկական Եվրատեսիլ 2011» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ երգչուհի Դալիթան իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ բացահայտելով «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում ունեցած իր կարգավիճակը:

Հրապարակված կադրերին կից երգչուհին գրել է. «Վերջապես կարող եմ հրապարակել որ հոբելյանական 20-րդ Մանկական Եվրատեսիլի ժյուրիի կազմում էի նաեւ ես։

Ուրախ եմ որ ինչպես Հանրապետության Հրապարակում՝ կայացած բացման արարողությունը, այնպես էլ փակման արարողությունը «Երեւան պարկ»-ում մեզ էր վստահված։

Շնորհավորում եմ ողջ անձնակազմին մեծագույն աշխատանքի եւ այս հրաշք տոնը Հայաստանում իրականցնելու համար»:

Ավելի վաղ Դալիթան հրապարակումներ էր արել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողությունից: Հրապարակումներից մեկին կից երգչուհին գրել էր «Մանկական Եվրատեսիլի մեկնարկը տրված է: Շնորհակալություն ողջ կազմակերպչական թիմին եւ հրաշալի հանդիսատեսին: Պտտենք ու վայելենք հրաշքը»:

Leave A Reply

Your email address will not be published.