Այսօր այստեղ եմ որպես քաղաքացի, ոչ որպես վարչապետ. Փաշինյանն՝ իրեն հարցեր ուղղող լրագրողներին

0

Ես այսօր այստեղ եմ որպես քաղաքացի, ոչ որպես վարչապետ. Հայաստանում առաջին անգամ նշվող քաղաքացու օրվա առթիվ Մաշտոցի պուրակում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս խոսքերով դիմեց լրագրողներին՝ խնդրելով այս օրն իրեն հարցեր չուղղել: Այդուհանդերձ, լրագրողները կարողացան ստանալ իրենց հուզող մի շարք հարցերի պատասխաններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողի հարցին, թե որքանով էր ճիշտ 124 մլն գումար ծախսել Քաղաքացու օրվա վրա, եթե հնարավոր էր այլ ուղղությամբ դրանք ծախսել, Փաշինյանն ասաց. «Այլ ուղղություններով ևս գումարներ կծախսվեն: Այս տարի քաղաքացին 40 մլրդ դրամով գերակատարում է բյուջեի եկամուտները»: Նա նշեց, որ կառավարության կողմից բյուջեից հատկացված գումարները հավասարապես ծախսվելու են նաև ՀՀ մարզերում:

Լրագրողի մեկ այլ հարցին ի պատասխան, թե ինչ է փոխվել մեկ տարվա ընթացքում նրա կյանքում՝ Փաշինյանը կատակեց՝ ասելով. «Իմ կյանքում սա է փոխվել, որ չեմ կարողանում իմ հարազատ քաղաքում ազատ քայլել»:

Անդրադարձ կատարվեց նաև ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը, որով նա հրաժարվել էր հաշվետու լինել եկամուտների համար: ՀՀ վարչապետը նկատեց, որ պաշտոնյան սխալ է ասել և պետք է լինի հաշվետու: Նա խոստացավ ուսումնասիրել հարցը:

Նշենք, որ Մաշտոցի պուրակում ՀՀ վարչապետ Փաշինյանը միացավ խորոված անողներին, օգնեց նրանց և անգամ վերջում համտեսեց:

Leave A Reply

Your email address will not be published.