ԱՄՆ-ի առաջին տիկին, նախկին մոդել Մելանիա Թրամփը նշում է ծննդյան 49-ամյակը

0

Նախկին մոդել, այժմ՝ ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանիա Թրամփն այսօր՝ ապրիլի 26-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կինը դարձավ 49 տարեկան:

Մոդելային ասպարեզում Մելանիան հայտնվել է 5 տարկանից, իսկ 16-ում արդեն նկարահանվում էր գովազդային հոլովակներում: 18 տարեկանում նա պայմանագիր է կնքել իտալական մոդելային գործակալության հետ եւ մեկնել Միլան: Որպես մոդել՝ նա աշխատել է նաեւ Փարիզում, այնուհետեւ՝ Նյու Յորքում: Մելանիան հայտնվել է այնպիսի հեղինակավոր ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են՝ «In Style Weddings», «New York Magazine», «Vanity Fair», «Vogue» եւ այլն:

Դոնալդ Թրամփին նախկին մոդելն առաջին անգամ հանդիպել է 1996 թ-ին՝ Նյու Յորքում՝ նորաձեւության շաբաթվա շրջանակում: Նրանք սկսել են հանդիպել 1999 թ-ին, երբ Թրամփն արդեն պաշտոնապես ամունասնալուծվել էր իր նախկին  կնոջից: Զույգի որդին՝ Բարոն Ուիլյամ Թրամփը, ծնվել է 2006 թ-ին:

ԱՄՆ-ի Առաջին տիկինն իր գրավչությամբ եւ անթերի ոճով հմայում է շատերին: Նրան քննարկում են թե քաղաքական, թե ժամանցային պարբերականները: Իսկ մենք այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա՝ տարբվեր հարցազրույցներից մեջբերումները:

«Ինձ դուր է գալիս իմ պահարանը, եւ ես միշտ գնում եմ այնպիսի իրեր, որոնք  100 տոկոսով հավանում եմ: Ես շատ կազմակերպված եմ. սիրում եմ, երբ ամեն ինչ դասավորված է՝ ըստ գույների, անգամ կոշիկներս»:

«Դոնալդը շատ հավատարիմ է՝ թե ընտանիքին, թե ընկերներին, թե աշխատակացիներին, թե երկրին»:

«Մարդուն փոխել չես կարող: Թույլ տուր՝ նա լինի, այնպիսին, ինչպիսին կա»:

«Շատերն ասում են, թե ես իմ դեմքին տարատեսակ միջամտություններ եմ կիրառում, բայց դա այդպես չէ: Ես առողջ կենսակերպ եմ վարում՝ հոգ եմ տանում թե դեմքիս մաշկի, թե մարմնիս մասին: Ես դեմ եմ բոտոքսին»:

 

«Երբ առավոտյան արթնանում եմ, սիրում եմ թարմանալ՝ կիրառելով մի քանի տեսակի քսուքներ, մեկը վիտամին C-ով, մյուսը՝ A, C եւ E վիտամիններով»:

Ամբողջ օրը տեսախցիկների առջեւ լինելն իմ կյանքի մի մասն է: Այնպես չէ, որ դա նոր բան է ինձ համար»:

Картинки по запросу melania tramp

«Կարծում եմ՝ երեխային պետք է սխալվելու իրավունք տաս, որպեսզի նա կարողանա դաս քաղել դրանից»:

Картинки по запросу melania tramp

 

«Ես այն կանանցից չեմ, որոնք ասում են՝ դու սա պետք է անես, այն պետք է անես… Ես փնթփնթան չեմ»:

«Ես միշտ եմ սիրել նորաձեւությունը: Մայրս դիզայներ էր, այնպես որ՝ նորաձեւությունն իմ արյան մեջ է եղել»:

«Ես չեմ ընտրել քաղաքականությունը: Դա միայն իմ ամուսնու գործն է»:

Похожее изображение

Leave A Reply

Your email address will not be published.