Ստամբուլում հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

0

Ապրիլի 24-ին Ստամբուլում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված 1915թ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Դրանցից մեկը կանցկացվի Շիշլի հայկական գերեզմանոցում՝ ի հիշատակ 2011թ․ ապրիլի 24-ին սպանված հայկական ծագումով Սեւակ Բալիկչիի։

Похожее изображение

2011թ․ ապրիլի 24-ին 25-ամյա Սեւակը սպանվել էր Կոզլուկի զինվորական մասում, քրդական շրջանում, որտեղ ծառայում էր։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, նրան սպանող գնդակը պատահաբար է արձակվել։ Սեւակի ծնողները համոզված են, որ նա սպանվել է իր ծագման համար։

Ինչպես հայտնում է «Ակոսը», ռասիզմի եւ խտրականության դեմ պայքարի Հրանտ Դինքի անվան կազմակերպությունը կանցկացնի ոգեկոչման արարողություն Սուլթանահմեդի շրջանում գտնվող Իսլամական արվեստի թանգարանի մոտ, որը 1915թ․ բանտ է եղել ստամբուլցի հայերի համար։

Ժամը 19։00 «Ապրիլի 24-ին մենք հիշում ենք, թե ինչ ենք կորցրել» կարգախոսի ներքո հիշատակի ակցիա կանցկացվի նաեւ Շիշխանե հրապարակում։

Leave A Reply

Your email address will not be published.