Բրիթնի Սփիրսը երկրպագուներին շոկի է ենթարկել հոգեբուժական հիվանդանոցից դուրս գալիս արված լուսանկարով

0

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը երկրպագուներին շոկի է ենթարկել իր լուսանկարով, որն արվել է Բեւերլի Հիլզում գտնվող հոգեբուժական հիվանդանոցից դուրս գալուց հետո։ Երգչուհին կլինիկայում է ավելի քան 2 ամիս։

37-ամյա երգչուհու մազերը խճճված են, նա գիրացած տեսք ունի։ Սակայն ինչպես նշել են Բրիթնիի երկրպագուները, առաջինն աչքի են զարնում երգչուհու դեմքի արտահայտությունն ու հայացքը։

Օգտատերերի կարծիքով՝ Սփիրսի հայացքից տպավորություն է ստեղծվում, որ փոփ աստղը ուժասպառ վիճակում է եւ վատ է պատկերացնում՝ որտեղ է գտնվում։

Երգչուհու երկրպագուներին շոկի է ենթարկել այն, ինչ տեսել են, նրանք շուտափույթ ապաքինում են մաղթել Սփիրսին։

 

Картинки по запросу britney spears

Leave A Reply

Your email address will not be published.