«Քրիստոնյային վայել չէ». երկրպագուներին զայրացրել է Քանյե Ուեսթի արտադրած հագուստը Քրիստոսի անվան պատկերով
Ամերիկացի ռեփեր եւ դիզայներ Քանյե Ուեսթը Կալիֆոռնիայում փառատոնի ընթացքում զատկական եկեղեցական արարողություն է անցկացրել եւ սիմվոլիկ նշանակությամբ ապրանք վաճառել church clothes (հագուստ եկեղեցու համար) անվանումով։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
Ուեսթի թիմը վրաններ է դրել բաց երկնքի տակ, որոնցում վաճառվել են մոխրագույն եւ բեժ երանգների իրերը. դրանց վրա տարբեր գրություններ են եղել։ Բլուզների վրա գրված էր «կիրակնօրյա պատարագ լեռան վրա», «սուրբ հոգի», որոնք վաճառվում էին 225 դոլարով, «հավատա Աստծուն» շապիկների արժեքը կազմում էր 70 դոլար։ Վաճառվում էին նաեւ «Հիսուսն է գալիս» եւ «եկեղեցական գուլպաներ» գրությամբ գուլպաներ, որոնց արժեքը կազմում էր 50 դոլար։