Եղիսաբեթ II-ը նշում է ծննդյան տարեդարձը
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը կիրակի, ապրիլի 21-ին, դարձավ 93 տարեկան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Այս տարի միապետի ծննդյան օրը համընկել է Սուրբ Զատիկի հետ:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, թագուհին, որը սովորաբար իր ծննդյան տարեդարձը տոնում է ընտանիքի հետ, այս անգամ կայցելի Վինձորի ամրոցի Սբ. Գեորգ եկեղեցի և կմասնակցի Զատկի ծառայությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եղիսաբեթ II-ը հանրային ճանապարհներով այլևս մեքենա չի վարի:
Թագուհին հետևել է իր անվտանգության ծառայության խորհուրդներին և հրաժարվել է իր կալվածքների տարածքից դուրս ավտոմեքենա վարելուց՝ ամուսնու արքայազն Ֆիլիպի ՃՏՊ-ում հայտնվելուց հետո: