Գրիշա Սանդալյան. Մենք պետք չենք հայրենիքին , որպես մարդ
Գրառումը հեռուստամեկնաբան ՝ Գրիշա Սանդալյանի ֆեյսբուքյան էջից
Մենք պետք չենք հայրենիքին , որպես մարդ… Մեր նմանները պետք են հայրենիքին , որպես ՝ չգիտեմ ինչ , որ ապրում էն սփյուռքում։ Այստեղից շատերը կրկին փախնում են…
Կխնդրեմ էֆորիայի մեջ ապրող շատ հայրենակիցներ , որոնք ապրում են սփյուռքում շատ չոգեգվորվեմն իմ այս փաստացի գրառման համար ։ Այս ամենը գրում եմ իմ սեփական օրինակից։ Հեղափոխության օրերին ես ամենատարբեր ձեւերով , սկսած հեռուստատեսային նախագծերից մինչեւ ամեատարբեր ձեւաչափերով պաշտպանում էի այն , ինչը պաշտպանում էր մի ողջ հայ ժողովուրդ ։Վերջ , մերժում էինք նախորդ ռեժիմին եւ բոլորս համախմբվելով դառնում էինք միասնական ոգի ։ Բոլորս այս հավատով առաջնորդվելով ամեն քայլ արեցինք , որպեսզի հայ ժողոլվուրդը վերջնական միասնության ուղղին բռնի , որովհետեւ այն « սիրո եւ համերաշխության » մթնոլորտում էր։ Բայց ցավոք սրտի այս ամենը վերջանալուց հետո նորից ամեն ինչ նմանվեց այն նույն օրակարգին , ինչը անցյալում էր ձեւավորվում ։ Ես 20 տարի ապրել եմ սփյուռքում ։ Առաջին օրվանից իմ գործունեությունը նվիրել եմ հայապահպանման գործնթացին, հեռուստատեսային նախագծեր , համերգային ծրագրեր , հայրենասիրական հաղորդումներ , հայրենիք եւ սփյուռք հարաբերություններ ՝ մի խոսքով ամեն ինչ , ինչը կարեւոր է օտարության մեջ ապրող ամեն մի հային ։ Հիմա ես Հայաստանում եմ ընտանյոք հանդերձ ։ Հիմա հեղափոխությունից հետո թվում է , թե մեր նմանները պետք են հայրենիքին, թվում է թե իրավիճակ է փոխվել մենք իրոք պետք է գանք եւ հաստատվենք հայրենիքում , բայց արդեն երկու ամիս է ինձ նմանները այստեղ ոչ միայն չեն գտնում իրենց անելիքը , այլեւ պետք չեն ոչ մեկին ։ Թե դիմություն եւ թե ընդիմություն միայն զբաղված են իարար դեմ մերժելու աննախադեպ ֆոկուզով ։ Չեմ հասկանում ինչ է կատարվում ։ Հասարակ ժողովուրդը ոչ թե էֆորիայի մեջ է այլ ընդհանուր գժանոցի։ Բոլորը իրենց խաբված են զգում ։ Այս ամենը հաշվի առնելով դմում եմ բոլոր իմ ընկերներին ովքեր հայրենիքից հեռու ցնծոււմ են հեղափոխությամբ , ես իմ օրինակով ձեզ տեղեկացնում եմ այստեղ դուք ոչ մեկին էլ պետք չեք , ապրեք եւ շարունակեք ապրել այնտեղ , որտեղ , որ կաք։ Այսօր այս ամպագորգոռ գովազդը , որ արվում է հայրենադարձության հարցով սուտ է ՝ վատ ու չստացված սուտ։ Ես հիասթափվեցի տարբեր դռներ ծեծելուց եւ հասկացա , որ պետք չեմ ոչմեկին ։ Ես երկար տարիներ Միացյալ Նահագերում աշխատել եմ եւ սատցել եմ իմ գնահատականը իմ հեռուստադիտողից , արժանացել եմ հարգանքի եւ բարի խոսքի ։ Այստեղ անգամ մի հացի հարց հնարավոր չէ լուծել ։ Այսպիսին է այսօր Նոր Հայասատանը ։ Դու այստեղ չես հետաքրքրում եւ պետք չես ոչմեկին։ Այս նյութը ըթերցողներին կխնդրեմ անիմաստ չքննադատեք , անիմաստ չմեղադրեք, այն հատված է իմ Հայասատան վերադարձաձ կյանքից ։ Ավելի լավ է հասկանաք եւ ընկալեք մի պարզ ճշմարտություն մեզ նորից խաբել են ։ Ավելի լավ է քննադատության փոխարեն ինձ առաջարկեք իմ սիրած գործը հայրենքում ։
Մենք պետք չենք հայրենիքին , որպես մարդ… Մեր նմանները պետք են հայրենիքին , որպես ՝ չգիտեմ ինչ , որ ապրում էն…
Опубликовано Grisha Sandalyan Воскресенье, 21 апреля 2019 г.
Այսօր , եթե ինձ տրվեր հնարավորություն վարել հարցազրույց արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ , ես կրկին անգամ նրան կուղղեյի այս հարցը ՝ « հայրենադարձության » թեմայով ։ Ես ընտանյոք հանդերձ գտվում եմ մայր Հայաստանում եւ հավատացեք դեռեւս չեմ նկատում հայրենադարձության ծրագրերի իրականացում։ Միայն նկատում եմ ,որ փակվում են շատ աշխատատեղեր եւ օրեցօր ավելանում է գործազրկությունը։ Պարոն Փաշինյան հիմա ես այստեղ վերադարձել եմ իմ ընտանիքով , ասացեք խնդրեմ ի՚նչպես օգտակար լինեմ հայրենիքիս , երբ այստեղի բնակիչներն են գործազրկվում ։
Опубликовано Grisha Sandalyan Среда, 10 апреля 2019 г.