Մանսուրյանը նոր ստեղծագործություն է նվիրել Երեւանին

0

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը Երեւանին նվիրված ստեղծագործություն է գրել «Երեւան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար։

Картинки по запросу mansuryan

Կոմպոզիտորն ասել է, որ «Երեւան» երգի երաժշտությունը գրել է՝ մտքում ունենալով երեխաների զրնգուն ձայները, որ հնչում են բնության մեջ։ Երգի բառերի հեղինակը գրող Կարեն Անտաշյանն է։

 

Երեւանի քաղաքապետարանի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբում ընդգրկված են մայրաքաղաքի երաժշտական եւ արվեստի 25 դպրոցների 8-16 տարեկան 120 սաներ: Մեծ է նաեւ երգչախումբը՝ պատանի 300 կատարող։

 

«Երեխաները պրոֆեսիոնալներ են ու գիտեն իրենց աշխատանքի ամբողջ էությունը: Պետք է աշխատենք, կատարելագործենք, գեղարվեստական մարմին տանք: Երբ լսում էի, գիտեի ու զգում էի, որ ճիշտ է, այսպես պետք է հնչի երգը՝ առանց ավելորդ հուզականության, մաքուր ապրում»,- ասել է Տիգրան Մանսուրյանը՝ նվագախմբի կատարումը լսելուց հետո։

 

Հուլիսին կկայանա նվագախմբի առաջին համերգը՝ նվիրված Կոմիտասի 150 եւ Մանսուրյանի ծննդյան 80-ամյակներին: Պատանի երաժիշտները համերգներ են ունենալ նաեւ Հայաստանի մարզերում եւ Արցախում։

Leave A Reply

Your email address will not be published.