Կրիստոֆ Գալտիե․ Մեր թիմը ֆանտաստիկ խաղ ցուցադրեց
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեն մեկնաբանել է իսրայելական «Մաքաբի Հայֆայի» նկատմամբ 7:2 հաշվով հաղթանակը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում եւ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելը։
«Մենք հաղթահարեցինք որակավորումը, ինչը շատ լավ է եւ գլխավորն է, բայց խմբային մրցաշարը դեռ չի ավարտվել։ Մենք պետք է առաջին տեղը գրավենք խմբում, դա է մեր նպատակը եւ կենտրոնացած ենք դրա վրա։
Ափսոսում եմ, որ երկու գոլ բաց թողեցինք, բայց ընդհանուր առմամբ՝ թիմը ֆանտաստիկ խաղ ցուցադրեց։ Ես գոհ եմ»,- Գալտիեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Վերջին տուրում ՊՍԺ-ն նոյեմբերի 2-ին Թուրինում կմրցի «Յուվենտուսի» հետ, որը պայքարում է երրորդ տեղի եւ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի ուղեգրի համար։
Չեմպիոնների լիգա, H խումբ, 5-րդ տուր
ՊՍԺ — «Մաքաբի Հայֆա»` 7:2 (տեսանյութ)
Լիոնել Մեսի, 19, 45, Կիլիան Մբապե, 32, 64, Նեյմար, 35, Շոն Գոլդբերգ, 67, ինքնագոլ, Կառլոս Սոլեր, 84 — Աբդուլայե Սեկ, 38, 50
«Բենֆիկա» — «Յուվենտուս»՝ 4:3 (տեսանյութ)
Անտոնիու Սիլվա, 17, Ժոաու Մարիու, 28, 11մ, Ռաֆայել Սիլվա, 35, 50 — Մոյզե Քին, 21, Արկադիուշ Միլիկ, 77, Ուեսթոն Մաքենի, 79
Մրցաշարային դրություն․ ՊՍԺ՝ 11 միավոր, «Բենֆիկա»՝ 11, «Յուվենտուս»՝ 3, «Մաքաբի Հայֆա»՝ 3։