Դուեյն Ջոնսոնի մասնակցությամբ «Սեւ Ադամ» կատակերգական ֆիլմը հանգստյան օրերին 140 միլիոն դոլար է հավաքել

0

DC Comics-ի «Սեւ Ադամ» ֆիլմը, որի գլխավոր դերակատարը Դուեյն Ջոնսոնն է, համաշխարհային վարձույթում առաջին հանգստյան օրերին վաստակել է 140 միլիոն դոլար: Դրանցից 67 միլիոն դոլարը ստացվել է Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանից, որտեղ ժապավենը գրավել է բոքս օֆիսի առաջին հորիզոնականը։

Ըստ Variety-ի, այս մեկնարկը համեմատելի է 2018թ․-ի «Աքվամեն»-ի հաջողության հետ, որն առաջին ուիքենդին հավաքեց 67,8 միլիոն դոլար, սակայն «Սեւ Ադամ»-ը նկատելիորեն զիջում է «Վենոմ» կոմիքսների հակահերոսի մասին ֆիլմին, որն իր պրեմիերայի հանգստյան օրերին վաստակել է 80 միլիոն դոլար:

«Սեւ Ադամ»-ը նույնպես վատ մեկնաբանություններ է ստացել քննադատներից: Rotten Tomatoes-ում ժապավենի ընդհանուր վարկանիշը 100 հնարավորից 58% է: Լավագույն կինոքննադատների շրջանում «թարմության» վարկանիշն էլ ավելի ցածր է՝ 28%։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ DC Entertainment



Leave A Reply

Your email address will not be published.