Ինչպես է Քլոե Քարդաշյանը տոնել դստեր 1–ամյակը
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի աստղ Քլոե Քարդաշյանը վերամիավորվել է Տրիստան Թոմսոնի հետ իրենց դստեր՝ Թրուի 1-ին տարեդարձը տոնելու համար: Նրանք մանկական միջոցառում են կազմակերպել փոքրիկի համար։
Daily Mail–ը գրում է, որ երեխայի ծննդյան արարողության ընթացքում Քլոեն և Տրիստանը միմյանց հետ սահմանափակ են շփվել և նույնիսկ հեռու կանգնել միմյանից: Այնուամենայնիվ, միջոցառումը լավ է անցել։ Արարողության ժամանակ Քլոեն և դուստրը եղել են նմանատիպ կապույտ զգեստով։ Մայրիկի և դստեր զգեստները կարվել են հատուկ այս միջոցառման համար: Միջոցառման դեկորներն էլ ընտրված են եղել կապույտի երանգների մեջ։
Քարդաշյանները արարողության հյուրերին խնդրել էին երեխայի համար նվերներ չգնել, փոխարենը որևէ նվեր պատրաստել Լոս Անջելես քաղաքի մանկական հիվանդանոցի համար: Չնայած դրան` Թրուն չի մնացել առանց նվերների:
Հիշեցնենք, որ Քլոեն և Տրիստանը բաժանվել են այն բանից հետ, երբ Տրիստանը ալկոհոլի ազդեցության տակ համբուրել է Քարդաշյանների ընտանիքի ընկեր Ջորդին Վուդսին: