ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը մրցանակներ հանձնեց Պարարվեստի պետական քոլեջի լավագույն սաներին

0

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը նախագահ Արմեն Սարգսյանի մրցանակներ հանձնեց Երևանի պարարվեստի պետական քոլեջի պարուհի Նարե Մարկոսյանին և պարող Րաֆֆի Գալստյանին:

Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 12-ին Պարարվեստի պետական քոլեջում:

Նա հիշեցրեց, որ քոլեջը վաղեմի պատմություն ունի. այն հիմնադրվել է 1924 թվականին: «Այս տարի լրանում է քոլեջի 95-ամյակը: Այստեղ են սովորել Վանուշ Խանամիրյանը, Վիլեն Գալստյանը, Էլվիրա Ուզունյանը, Հովհաննես Դիվանյանն ու մեծ համբավ ունեցող այլ պարողներ: Ներկայումս համաշխարհային բալետային բեմերում մոտ հիսուն հայ երիտասարդ պարող կա: Քոլեջում հրաշալի պարողների սերունդներ են կրթվում: Բալետային արվեստից բացի դասավանդում են նաև հայկական ազգային պարեր, որոնք շատ գնահատված են մեր երկրում»,-եզրափակեց նախագահի տիկինը

Leave A Reply

Your email address will not be published.