Մեգան VS Քեյթ. համացանցում քննարկում են բրիտանացի արքայազների կանանց հարսանեկան զգեստները

0

Համացանցում դեռևս քննարկվում է ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի և  արքայազն Հարրիի  պսակադրությունը: Քննարկվում  ամեն մի դետալ, այդ թվում նաև նրա հարսանեկան զգեստը: Համացանցի օգտատերերն առիթը բաց չեն թողել համեմատելու Մեգանի և Քեյթի զգեստները:

Մեգան Մարքլ

Արդեն հայտնի է, որ Մեգանի զգեստը կարել է «Givenchy» նորաձևության տան տնօրեն, դիզայներ Կլեր Ուեյթ Կելլերը:  Այն կարված է մինիմալիստական և էլեգանտ ոճով, ինչպես հատուկ է  փարիզյան նորաձևության տանը:

Այն արժեցել է  135 հազար դոլար:

Մեգանի գլուխը զարդարում  էր  Եղիսաբեթ  II թագուհու  տատիկի թագը:

Հարսնացուի բուկտեն անձամբ Հարրին է հավաքել՝ արքայադուստր Դիանայի սիրելի ծաղիկներով՝ անմոռուկ, լիլիա և հասմիկ:

Քեյթ Միդլթոն

Քեյթ Միդլթոնի զգեստը կարել է «Alexander McQueen» նորաձևության տան ղեկավար Սառա Բերտոն: Այն արժեցել է 434 հազար դոլար:

Քեյթի զգեստը կարված էր մետաքսից և ժանյակներից: Նրա հարսանիքից հետո 100 հազարավոր հարսնացուներ ցանկացել են հենց այդ զգեստով պսակադրվել:

 

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.