Միլիոն ռուբլի, 150 հյուր․ Պուգաչովան նշում է 70-ամյակը
Ալլա Պուգաչովան ապրիլի 15-ին նշում է 70-ամյակը եւ երկու օր անց Կրեմլում կներկայանա իր մենահամերգով։ Հոբելյանական համերգի տոմսերն արդեն վաղուց վաճառվել են, չնայած, որ դրանց գները հասել են 300հազար ռուբլու։ Պրիմադոննան քրտնաջան պատրաստվում է․ փորձերի է հաճախում օր ու գիշեր, սովորում է պարային համարներ։
Սակայն պատրաստվում է ոչ միայն Ալլա Պոըգաչովան, այլեւ նրա շատ ընկերներ։ Նրանք արդեն ապրիլի 20-ի համար Ռուբլյովկայում ռեստորան են վերցրել, որտեղ տեղի կունենա տոնական ճաշկերույթը։ Հաստատության անգամ ամենամեծ սրահը չի կարող ընդունել երգչուհու բոլոր հյուրերին, իսկ նրանց թիվը կազմում է 150, այդ իսկ պատճառով ղեկավարության հետ ռեստորանը մի ամբողջ օրով փակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Խնջույքը, ինչպես գրում է KP-ն կազմում է մեկ միլիոն ռուբլի։
«Մեզ մոտ մեկ անձի համար միջին գումարը կազմում է 5հազար ռուբլի, հարկ է նշել նաեւ, որ ռեստորանը փակ է լինելու մի ամբողջ օր, դե հաշվեք։ Նույնիսկ միլիոնից ավել է ստացվում», — հայտարարել են էլիտար սրահում։
Հենց ծննդյանը օրը՝ ապրիլի 15-ը, Ալլա Բորիսովնան անցկացնելու է հարազատների եւ մտերիմների շրջապատում՝ Գրյազ գյուզում, ինչից հետո շտապելու է փորձի։