Արսեն Ջուլֆալակյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հունահռոմեական ոճի ըմբիշիկ Արսեն Ջուլֆալակյանը դարձավ Եվրոպայի 2019 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր:
Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Ջուլֆալակյանը գերազանցեց Բուլղարիայից Դանիել Ալեքսանդրովին: Հայ ըմբիշը լավ գոտեմարտ անցկացրեց և հաղթեց 5:1 հաշվով:
Արսեն Ջուլֆալակյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝Սլավիկ Գալստյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում: