Օրգանիզմի գարնանային մաքրում
Գարունը օրգանիզմի բնական մաքրման ժամանակաշրջանն է: Եղանակների տաքացմանը զուգահեռ՝ օրգամիզմը ձգտում է թոթափել ձմռան ընթացքում կուտակած կիլոգրամներն ու ազատվել թույներից, որոնք նույնպես կուտակվել են ձմեռային ծանր սննդի գործածման հետեւանքով:
Ենթաստամոքսային գեղձի ու միզապարկի գործառույթների խախտման պատճառով սննդի վերամշակման համար անհրաժեշտ ֆերմենտները լիարժեք չեն արտադրվում, հաստ աղիներում «խցանումներ» են սկսվում: Չտրոհված մթերքները թույներ են արտադրում, որոնք էլ թունավորում են ամբողջ օրգանիզմը: Մաքրման համար բազմաթիվ մեթոդներ կան:
Օրգանիզմը թույներից շատ լավ մաքրում է ջուրը: Պետք է օրական 1.5-2 լ ջուր խմել: Միայն թե զտված ջուր: Մաքուր ջուրը նաեւ դրական է ազդում մեր առողջության վրա:
Ձեզ համար խոտաբույսերի փունջ ընտրեք, որպեսզի վերականգնեք աղեստամոքսային տրակտի աշխատանքը:
Օրինակ հավասար քանակությամբ վերցրեք երիցուկ, կեչու բողբոջներ, հիպերիկ, անմոռուկ: Մեկ ճաշի գդալ խոտաբույսային խառնուրդի վրա վրա լցրեք 0.5 լ եռման ջուր ու թողեք թրմվի 30 րոպե, հետո քամեք: Թուրմի կեսը առավոտյան խմեք, իսկ մյուս կեսը՝ երեկոյան՝ քնելուց առաջ քաղցած փորին:
Կարելի է նաեւ առանց շաքարի կանաչ թեյ խմել: Բայց շատ մի հրապուրվեք,օրական 1-2 բաժակը բավական է: Քանի որ թույների մեծ մասը դուրս են գալիս նաեւ մաշկի ծակոտկիների միջով, երբ մենք քրտնում ենք, ճիշտ կլինի, եթե սպորտով զբաղվեք, առավոտյան վազեք: Չնայած օրգանիզմի մաքրման համար ֆիզիկական ծանրաբեռնվածությունն պարտադիր չէ:
Կարելի է տաք ջրով լոգանք ընդունել կամ էլ շաբաթական մեկ անգամ շոգեբաղնիք գնալ: Եվ իհարկե կարեւոր դեր ունի նաեւ սնունդը:
Մաքրման ժամանակաշրջանում հրաժարվեք ապխտած, աղի, թթու, տապակած կամ յուղոտ մթերքներից, երշիկից ու խմորեղենից, սպիտակ հացից, մայոնեզից, յուղոտ ու կծու սոուսներից:
Ձեր սննդակարգը պետք է բաղկացած լինի շիլաներից, մրգերից, բանջարեղենից, թեթեւ ապուրներից, եփած հավից, ձկից, ձվից, կաթնամթերքից, հացեղենից թույլատրելի են միայն հատիկավոր հացերը՝ այն էլ օրական երկու կտորից ոչ ավել:
Նման մաքրման կուրսից հետո ձեր տրամադրությունը կբարձրանա, դուք ավելի առույգ, ուրախ կդառնաք, իսկ դեմքն էլ կազատվի բորբոքումներից ու պզուկներից: