Ծանրորրդ Արփինե Դալալյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում
Ծանրամարտի Հայաստանի կանանց թիմի անդամ Արփինե Դալալյանը Եվրոպայի առաջնության գրավեց 4-րդ տեղը:
Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց առաջնության +87 կգ քաշում Դալալյանը պոկում վարժությունում նախ գլխավերևում պահեց 100 կգ, այնուհետ 105 կգ: Նա չբարձրացրեց 109 կգ:Հրում վարժությունում Դալալյանը առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 135 կգ, այնուհետ երկու փորձից չբարձրացրեց 141 կգ: Երկամարտի 240 կգ արդյունքով հայ ծանրորդը միայն 4-րդն է:
Այս քաշում Եվրոպայի չեմպիոնը կրկին Տատյանա Կաշիրինան է: