Կորոնավիրուսը չի վերանա, հիվանդությունն էնդեմիկ է դառնում. ՀՀ առողջապահության նախարարություն
Կորոնավիրուսը չի վերանա, այն կդառնա էնդեմիկ եւ ամեն տարի կլինեն հիվանդության ակտիվության շրջաններ։ Այս մասին հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա հիշեցրեց, որ վերջերս Հայաստանում կորոնավիրուսի հերթական ալիք էր գրանցվել։
«Հիմա դեպքերի թվի անկում կա։ Թե ինչ փոփոխություններ կլինեն հետագայում, հնարավոր չէ ասել»,- հավելեց Ավանեսյանը։
Նա վստահեցրեց, որ պատվաստված քաղաքացիներն ավելի հեշտ են տանում հիվանդությանը։
«Ինչ վերաբերում է «Դեղերի գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, ապա դրա կարեւորությունը նրանում, որ քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն ոչ ճշգրիտ, ոչ հավաստի եւ անբարեխիղճ տեղեկատվությունից»,- եզրափակեց նախարարը։