Մարմնամարզության հավաքականի երեք անդամներ դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի հավաքականից Արթուր Դավթյանը բազմամարտում հավաքելով 82.465 միավոր և գրավեց 8-րդ տեղը՝ դուրս գալով եզրափակիչ: Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը հավաքեց 14.766 միավոր (2-րդ տեղով), իսկ Արթուր Թովմասյանը՝ 14.700 միավոր: Երկուսն է դուրս են եկել եզրափակիչ:
Նժույգթափերի վարժությունում Հարություն Մերդինյանը հավաքեց միայն 12.866 միավոր և չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը:
Եզրափակիչները կկայանան ապրիլի 14-ին: