Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ ժամանակին ինքն ու Քլոեն ակնոց են գողացել Dior-ի խանութից

0

Картинки по запросу kim khloe

 

Երբ մարդիկ վստահ էին, որ որևէ նորություն չեն կարող լսել Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի մասին, ռեալիթի շոուի աստղը հերթական պատմությունն է պատմել, որով զարմացրել է երկպագուներին։ Այս անգամ 38-ամյա Քիմը պատմել է, թե ինչպես են ինքը և Քլոեն դեռահաս տարիքում  արևային ակնոց գողացել Dior խանութից, երբ ընտանեկան հանգիստն անցկացնում էին Հավայան կղզիներում։

«Մենք Հավայան կղզիներում էինք և Dior-ի դատարկ խանութ տեսանք։ Այնտեղ ոչ աշխատող կար, ոչ հաճախորդ։ Քլոեն շատ էր ցանկանում ունենալ այդ ակնոցը, մենք պարզապես վերցրեցիք այն, ինչ ուզում էինք և քայլելով հեռացանք այդտեղից», — ասել է Քիմը Bustle պարբերական տված հարցազրույցի ընթացքում։

 

Քիմը չի մասնրամասնել, թե քանի տարեկան են եղել ինքն ու քույրը, սակայն նշել է, որ դեռահաս Էին։ Հայտնի չէ նաև գողացված ակնոցի արժեքը, սական այսօր Dior ընեկրության արտադրած արևային ակնոցների միջին գինը տատանվում է $350 — $600 միջակայքում։

Ռեալիթի շոուի աստղը նկատել է, որ դեպքը զվարճալի է համարում և պահում է գողացած ակնոցը։

«Այդ ակնոցն ամեն ինչ էրմեզ համար։ Ես մինչև օրս պահում եմ, այն կրելը շատ զվարճալի էր։ Միջադեպն էր շատ զվարճալի։ Մենք մտածում էինք, որ մեր արարքը շատ «վայրի» է։ Խանութի աշխատողը հավանաբար զուգարան էր գնացել կամ խանութի հետին մասում էր։ Անկախ ամեն ինչից, դա շատ զվարճալի փորձ էր մեզ համար», — ասել է Քիմը։

Նշենք, որ այժմ Քարդաշյանն ունի արևային ակնոցների սեփական հավաքածուն, որոնք վաճառվում են $90-ով։

Leave A Reply

Your email address will not be published.