Կիրկորովը լուսանկարվել է «Մակդոնալդս»-ում եւ մեմ դարձել ԱՄՆ-ում

0

Ֆիլիպ Կիրկորովն արեւմուտքում անսպասելի ճանաչում է ստացել, ինչն, իհարկե, այդ կերպ չէի պատկերացնում։ 55-ամյա Ֆիլիպ Կիրկորովը «Մակդոնալդս» ռեստորանում արված լուսանկարով առաջացրել է Reddit կայքի օգտատերերի ծիծաղը։

Ռուս կատարողին լուսանկարել են Մինսկում գտնվող «Մակդոնալդս» արագ սննդի ռեստորանում։ Բելառուսի մայրաքաղաքում երգիչը հանդես է եկել իր «Տրամադրության գույնը» («Цвет настроения») շոուով։

Սովորության համաձայն՝ Ֆիլիպը չափազանց վառ հագուստ է ընտրել, առավել եւս արագ սննդի ռեստորանի համար։ Նա դեղին բլուզ էր կրում, որը համադրել էր կապույտ պիջակի հետ. այն զարդարված էր ծաղկավոր պրինտով։ Արեւմուտքում ապրող օգտատերերին զվարճացրել է նրա տեսքը։ Կադրը հայտնվել է «Պատահական Ռենեսանս» բաժնում, ուր հրապարակվում են լուսանկարներ, որոնք հիշեցնում են Վերածննդի ժամանակաշրջանի գեղանկարչության գլուխգործոցները։ Լուսանկարն անվանել են «Խորհրդավոր ՄակԸնթրիք» Լեոնարդո դա Վինչիի հայտնի որմնանկարի համանմանությամբ։

Իր Instagram-ում Ֆիլիպը համեստություն չի արել։ Նա իրեն կերպարն ուշադիր դիտելու հնարավորություն է տվել՝ լուսանկար հրապարակելով։ «Անսպասելիորեն դարձա առաջին ռուսը, որն աղմուկ է բարձրացրել REDDIT»-ում,- գրել է արտիստը։

Leave A Reply

Your email address will not be published.