Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղերձը մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղերձը մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ
Սիրելի երևանցիներ,
այսօր մեր երկրի ու մեր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է՝ Մայրության և գեղեցկության օրը: Այս հրաշալի օրը, երբ վայելում ենք փոքր-ինչ ուշացած գարնան արևի առաջին ճառագայթները, ավելի հեշտ է տեսնել տոնի հիմքում ընկած Ավետման խորհուրդը: Տոն, որը մեզ վերածննդի հույս ու գալիքի լուսավոր օրերի սպասում է տալիս: Եվ իհարկե, այդ լույսը մեզ մոտ է գալիս կնոջ միջոցով և կնոջ հուշած ճանապարհներով՝ մեղմ ու հանգիստ, բայց նաև՝ պայծառ ու հաստատակամ:
Ուզում եմ շնորհավորել բոլոր կանանց՝ մայրերին ու քույրերին, մեր գործընկերուհիներին, զինծառայող և ոստիկան կանանց, բուժաշխատողներին, ուսուցիչներին ու դաստիարակներին, բոլոր նրանց, ովքեր իրենց անփոխարինելի մասնակցությամբ կառուցում են մեր վաղվա օրը՝ ավելի լավը դարձնելով մեր կենցաղը, մեր երկիրն ու մեր աշխարհը:
Շնորհակալություն Ձեզ, սիրելի՜ կանայք:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղերձը մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբՍիրելի երևանցիներ,այսօր մեր…
Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Воскресенье, 7 апреля 2019 г.