Կինը 70 կգ նիհարել է ընդամենը 12 ամսում

0

Անգլիայի Հեմփշիր կոմսության Ֆարհեմ քաղաքից 47-ամյա Էրիկա Մագսը կշռում էր մոտ 140 կգ: Նա մի անգամ սաստիկ ամոթ է զգացել ատրակցիոնների այգի այցելելության ժամանակ, ինչը նրան ստիպել է կրկնակի նիհարել:

Daily Mail պարբերականը հայտնում է, որ Էրիկան ընտանեկան հանգստի է ուղեւորվել Ֆլորիդա նահանգի Universal Studios զվարճանքների այգի: Այնտեղ նրան արգելել են նստել «Հարրի Փոթեր եւ Արգելված ճանապարհորդություն» ատրակցիոնը՝ նախազգուշացնելով, որ «չափից ավելի ծանր» է:

Հարրի Փոթերի երկրպագուն խոստովանել է, որ այգում տեղի ունեցած դեպքը դարձել է իր կյանքի ամենանվաստացուցիչ պահերից մեկը:

«Այդ պահին ես ցանկանում էի գետնի տակն անցնել: Ես ստիպված էի մի կողմ քաշվել եւ սպասել ընտանիքիս,- հիշում է Էրիկան: — Ես անդադար լաց էի լինում: Բայց գիտեի, որ ինքս եմ մեղավոր եւ պետք է ինչ-որ բան փոխեմ: Ոչ թե ինձ համար, այլ ամուսնուս եւ դստերս»:

Այդ դեպքից հետո Էրիկան սկսել է սպորտով զբաղվել, ճիշտ սնվել եւ 12 ամսում նիհարել է գրեթե 70 կգ: Նրա 58-ամյա ամուսինը՝ Հայդեն Մագսը, կնոջը բարոյական աջակցություն է ցույց տվել եւ նրա հետ միասին նիհարել է 31 կգ:

Հիմա Էրիկան շարունակում է զբաղվել վազքով եւ նույնիսկ մարաթոնների է մասնակցում:

Leave A Reply

Your email address will not be published.