«Ես այլեւս չեմ խաղում…». Էդի Մերֆին դարձավ 58 տարեկան

0

Հոլիվուդյան հայտնի դերասան, հումորիսոտ եւ պրոդյուսեր Էդի Մերֆին այսօր ապրիլի 3-ին, նշում է ծննդյան  58-ամյակը: Դերասանը «Ոսկե Գլոբուս»-ի դափնեկիր է:

Բացի ֆիլմերում նկարահանվելուց՝ Մերֆին նաեւ հնչունավորել է սիրված մուլտհերոսներից շատերին, որոնցից են, օրինակ, «Շրեկ» մուլտֆիլմի ավանակն ու «Մուլան» մուլտֆիլմի Մուշու վիշապը:

Դերասանի առանձնահատկություններից մեկն այն է, որ հաճախ միեւնույն ֆիլմում բացի գլխավոր հերոսից՝ նա մարմնավորում է նաեւ որոշ երկրորդական կերպարների:

Էդի Մերֆին բազմաժանր դերասան է, սակայն առավել հայտնի է իր մասնակցությամբ կատակերգություններով, որոնցից են, օրինակ, «Ճանապարհորդություն դեպի Ամերիկա», «Տեղերով փոխվել», «Ցնդած պրոֆեսորը», «Նորբիթ», «1000 բառ» եւ այլն:

NEWS.am STYLE-ը վերհիշել է դերասանի արտահայտած մտքերից մի քանիսը, որոնք առաջարկում ենք ընթերցել:

«Ես, պարզապես, անում եմ այն, ինչ ցանկանում եմ անել: Հակառակ դեպքում՝ կնստեի տանը ու կնվագեի իմ սիրելի կիթառը»:

«Խորհուրդ եմ տալիս երբեք չընդունել որեւէ մեկի խորհուրդը»:

«Երեխաների մեջ ամենից շատ սիրում եմ այն, որ նրանք անկեղծ արտահայտում են իրենց էմոցիաները: Երբ ցանկանում են լաց լինել, լացում են, իսկ երբ ժպտում են, ուրեմն լավ տրամադրություն ունեն»:

«Վերջին 20 տարիների ընթացքում, առհասարակ, թերթ չեմ կարդացել, ոչինչ չեմ նայել համակարգչով: Պետք է ֆիլտրես այն ինֆորմացիան, որը քո ներսով ես անցկացնում»:

Картинки по запросу eddi merfi

«Ես այնպիսի դիրքում եմ, որ կարող եմ անել այն, ինչ ցանկանում եմ եւ սովորաբար այդպես էլ անում եմ»:

«Երբ բեմ եմ բարձրանում, ուզում եմ միանգամից ամեն ինչ անել՝ երաժշտություն, կոմեդիա՝ ամեն ինչ, ինչը կապ ունի այս ասպարեզի հետ»:

«Մի ոլորտում, որտեղ հաջողությունը բացառություն է, ոչ թե կանոն, ես միշտ եղել եմ հաջողակ»:

«Երբ մեծանում ես, փոխվում ես: Հիմա ես զգում եմ, որ տարիների հետ ավելի մեղմ ու զուսպ եմ դառնում»:

Картинки по запросу eddi merfi

«Ես այլեւս չեմ խաղում: Ես ինքս ինձ եմ ներկայացնում հանրության առաջ: Ես ցույց եմ տալիս իմ էությունը: Այսօրվա շոուն հենց դա է պահանջում»:

Leave A Reply

Your email address will not be published.