Մայլքլ Ջեքսոնի կողմից եղե՞լ է սեռական բռնություն ․ տուժողի մայրը հերքել է որդու ցուցմունքը

0

«Լքելով Նեվերլենդը» շոկային ֆիլմը շարունակում է բուռն քննարկումների թեման մնալ։ Ֆիլմի մասնակիցներից մեկը՝ Ուեյդ Ռոբսոնը պատմել է, թե ինչպես է սեռական բռնության ենթարկվել եւ նկարագրել է գործողությունների մանրամասները։ Տղան 7 տարեկան է եղել, երբ երգչին առաջին անգամ Նեվերլենդ հյուր է գնացել։ Նրանց հետ հանգստացել է նաեւ նրա ընտանիքը։

Այժմ Ջեքսոնի կենսագիր Մայք Սմոլլքոմբը պնդում է, որ Ռոբսոնի որոշ ցուցմունքներ կասկածներ են հարուցում եւ հնարավոր է դրանք ամբողջությամբ հերքվեն։ Այս ամենն ի դեպ նա ասում է՝ հզում կատարելով տղայի մոր խոսքերին։ Mirror-ի հետ զրույցում Սմոլլքոմբը կասկաանք է հայտնել այն փաստի վերաբերյալ, որ աստղը տղայի նկատմամբ սեռական ոտնձգություններ է կատարել նրա առաջին այցի ժամանակ։ Ֆիլմում Ուեյդը պատմում է, որ նրան Ջեքսոնի հետ հինգ օրով միայնակ են թողել։ Կենսագիրը հիշեցրել է, որ նրա մայրը 1993թ․-ի քննիչի հետ զրույցում պնդել է այլ բան․ Ուեյդը տան տիրոջ հետ միայնակ չի մնացել։

Картинки по запросу Michael Jackson

Այդուհանդերձ մայրը, ինչպես նշում է կենսագիրը, խոստովանել է, որ երեխան Ջեքսոնի հետ մնացած բոլոր դեպքերում մենակ է մնացել։ Նա ստելու ոչ մի պատճառ չի ունեցել։

Ուեյդի քույրը պատմել է, որ Նեվերլենդ կատարած առաջին այցի ժամանակ եղբոր հետ քնել է մի անկողնում, ինչը հաստատել է նաեւ մայրը։

Ամենացավալին այն է, որ Ուեյդն այդպես էլ չի կարողացել ներել մորը․ նա մշտապես ձեւացրել է, թե սարսքափելի ոչինչ չի կատարվում եւ ոչ մի անգամ չի փորձել խոչընդոտել դեպքերին։ Ջոյ Ռոբսոնը նույնպես մեղադրում է իրեն, սակայն հայտարարում է, որ պատրաստ է «փորձել ներել Մայքլ Ջեքսոնին»։

Leave A Reply

Your email address will not be published.