«Թուրքիան եւ Ադրբեջանը ղեկավարվում են քրիստոնյաների նկատմամբ ատելություն տածող դեսպոտների կողմից». Ջոն Դոլմայան
Ամերիկահայ երաժիշտ, System of a Down ռոք խմբի թմկահար Ջոն Դոլմայանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում հրապարակում է արել՝ ի պաշտպանություն Հայաստանի:
«Կարծում եմ պետք է բնական գազի կամ նավթի հորատում իրականացնենք: Մեր կրոնական համոզմունքների եւ ազգային պատկանելության համար մշտապես հարձակման ենք ենթարկվել թուրքերի եւ իրենց խամաճիկ Ադրբեջանի կողմից: Երկու պետություններն էլ ղեկավարվում են դեսպոտների կողմից, որոնք ատելություն են տածում քրիստոնյաների նկատմամբ», — լուսանկարին կից գրել է երաժիշտը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ հայտնի է 105 զոհի մասին: